Բաժիններ՝

Գյումրիում հայտնաբերված հակատանկային ականները եղել են ուսումնական

Գյումրիում հայտնաբերված հակատանկային ականները եղել են ուսումնական:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչությունից, մայիսի 1-ին 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Բուլվարային թաղամասում հայտնաբերվել է ականանման առարկա:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված: Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին:

«Ահազանգից հետո մենք անմիջապես տեղեկացրել ենք ՀՀ ոստիիկանության և ՀՀ ՊՆ N զորամասի ականազերծող խմբին: Տեղում վերջիններս պարզել են, որ ականները ուսումնական են»,- «Արմեպրես»-ին ասաց ՇՄ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս