 
                        Հունական նավահանգստում զանգվածային ծեծկռտուք է ծագել սիրիացի ու աֆղան փախստականների միջև
 
                                    Ինչպես հայտնում է ABC News-ը, Թուրքիայի խոշորագույն Պիրեյ նավահանգստում սիրիացի և աֆղան փախստականների կռվի հետևանքով տուժել է 8 մարդ: Գիշերը ծագած ծեծկռտուքին մասնակցել է մոտ 30 փախստական, սակայն ավելի ուշ բախումները զանգվածային բնույթ են ձեռք բերել:
Անկարգությունների մասնակիցները իրար վրա քարեր են նետել, կռիվը կարողացել են կանգնեցնել միայն հատուկ նշանակության ջոկատի ժամանումից հետո:
Նշվում է, որ կռվի պատճառ կարող էր լինել աֆղանցիների հարձակումը սիրիացի մի կնոջ վրա: Անկարգությունները տևել են ավելի քան 3 ժամ: Ներկայում Պիրեյում ժամանակավորապես ապրում է գրեթե 6 հազար փախստական:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        