Բաժիններ՝

Կարեն Վարդանյանի անհետանալու վերաբերյալ հետաքննություն է կատարվում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ում որպես փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի անհետանալու վերաբերյալ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել նրա անհետ կորելու դեպքի վերաբերյալ:

Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում գրառում կա այն մասին, որ նա գտնվում է Դուբայում, Էմիրաթներում արդեն աշխատանք է գտել: Այս գրառման տակ մեկնաբանություն է արել հ/կ համակարգող Դանիել Իոնիսյանը՝ գրելով. «Կարեն, եթե դու առաջիկա ժամերում չհայտնվես, մենք առավոտյան կդիմենք ոստիկանություն, քանի որ բանից պարզվումա, որ դու Դուբայ չես թռել, այլ Մոսկվա… Ընդորում, դրանից առաջ վաճառել ես բնակարանդ:

Ավելին, որոշ մարդկանց ասել ես, որ 2 շաբաթով ես թռնում, իսկ որոշներին՝ 1… Բայց մենք (քո բարեկամների հետ միասին) արդեն համոզված ենք, որ դու լուրջ խնդիրներ ունես»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս