Ղազախստանը ԵՄ-ից առանց վիզային ռեժիմ է խնդրել. Նազարբաև
Ղազախստանը Եվրամիությանը խնդրել է իր քաղաքացիներին տրամադրել առանց վիզային ռեժիմ, որոնք կատարում են 15-օրյա և 30-օրյա ուղևորություններ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցություններից հետո:
«Ես խնդրել եմ պարոն Յունկերին, որ առանց այցագրի ռեժիմը, որը Ղազախստանը սահմանել է ԵՄ-ի քաղաքացիների 15-օրյա և 30-օրյա ժամկետով ուղևորությունների համար, հայելային արտացոլում ունենա նաև մեր քաղաքացիների համար»,-ասել է նա:
Ղազախստանն ԱՄՆ-ի և ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիների համար կարճաժամկետ ուղևորությունների այցագրերը չեղարկել է 2015 թվականի հուլիսին: Այս ռեժիմը դեռ կրում է ժամանակավոր բնույթ և սահմանվել է մեկուկես տարով, հայտնում է TASS-ը: