Բաժիններ՝

«Ամենից շատ ցավում եմ 82 000 մարդկանց համար, ովքեր երկրպագում էին Անգլիային Ուեմբլիում». Ռոյ Հոջսոն

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կիսվել է Հոլանդիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղից ստացած տպավորություններով (1:2):

«Կարծում եմ, թիմը լավ աշխատեց և արժանի չէր պարտության, քանի որ մրցավարը 2 վիճելի որոշումներ կայացրեց` հօգուտ հակառակորդի: Դա այն խաղը չէր, ինչին ես սպասում էի: Մենք չէիք խաղում այնքան ինտենսիվ և սուր, ինչպես խաղացինք Գերմանիայի հավաքականի դեմ: Բաց մենք շատ բան սովորեցինք:

Ամենից շատ ես ցավում եմ 82 հազար երկրպագուների համար, որոնց մենք չկարողացանք հաղթանակ նվիրել, չնայած նրանք հոյակապ էին: 2 ընկերական խաղերն օգնեցին ինձ կայացնել որոշում, թե ովքեր կգնան Ֆրանսիա»,- ասել է Հոջսոնը ITV-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս