Բաժիններ՝

Բրյուսելում ահաբեկիչներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի դեսպանատան և Բելգիայի վարչապետի նստավայրի մատույցները

Բրյուսելյան ահաբեկիչները ուսումնասիրել են ԱՄՆ-ի դեսպանատան եւ Բելգիայի վարչապետի նստավայրի մատույցները: Այդ մասին տեղեկացնում է RTL հեռուստաալիքը:

«Սկարբեկի Մաքս Ռոս փողոցում ահաբեկիչների բնակարանում հայտնաբերված նոութբուքում տեղեկատվություն է եղել ԱՄՆ-ի դեսպանատան եւ Բելգիայի վարչապետի նստավայրի մասին»,- նշել է հեռուստաալիքը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղականների համակարգչի պարունակած տվյալների վերծանման գործում բելգիական ոստիկանությանն օգնություն են ցուցաբերում ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս