Բաժիններ՝

«Կարևոր չէ՝ ինչ ես անում, կարևոր է, որ հանդիսատեսը քեզ հավատա ու ընդունի». Մկրտիչ Արզումանյան

Կինո սիրելու մշակույթը վերադառնում է Գյումրի: Այս համոզմունքը լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը՝ նշելով այն փաստը, որ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու ցանկություն հայտնածներն այնքան շատ էին, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնի փոխարեն այն կազամկերպվեց 700 տեղ ունեցող դրամատիկական թատրոնում:

Ֆիլմի առաջին ցուցադրությունը Գյումրիում էր, մինչ ցուցադրության մեկնարկը ասուլիսի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր ու գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը, ֆիլմի նկարահանման որոշ մանրամասներ ներկայացնելուց բացի, տեղեկացրեց, որ այն տարբերվում է նախորդ ֆիլմերից, իսկ վատ, թե լավ առումներով՝ կորոշի հանդիսատեսը: Բայց հաստատ է այն, որ այս ֆիլմով ստեղծագործական խումբը հասել է մի կաևոր արդյունքի՝ առանց գռեհկության ու ժարգոնի հնարավոր է ստեղծել երգիծական ֆիլմ:

«Կինոնկարը բարի, մարդկային հարաբերությունների մասին է: Մենք գտնում ենք« որ յուրաք անչյուր մարդու մեջ կա հերոս, պետք է բացահայտել նրան: Իվետայի ընտրությունը շատ ճիշտ էր, քանի որ նա շատ բնական է ցանկացած իրավիճակում»,- փաստում է Մկրտիչ Արզումանյանը: Հարցին՝ արդյոք այս ֆիլմը կօգնի՞ Իվետա Մուկուչյանին նախաեվրատեսիլյան գործընթացներում, Մկրտիչ Արզումանյանը վստահեցրեց, որ օգնությունը երկուստեք է:

Ապագայի ծրագրերից խոսելիս` պրոդյուսեր-գլխավոր դերակատարը նշեց, թե շատ կուզենար, որ ֆիլմ նկարահանվեր Գյումրիում: «Շատ կուզենայի, երջանիկ կլինեի, սա իմ հարազատ քաղաքն է,պարզապես առաջիկա երկու տարիների իմ զբաղվածության պարագայում այն անհնար է, գուցե ապագայում հնարավոր լինի ու շատ կձգտեմ դրան, քանի որ այն կոլորիտը, որ կա այստեղ, ոչ մի տեղ չես գտնի»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը՝ անկեղծանալով, որ հնարավորության դեպքում «ձեռքից բաց չէր թողնի» դրամատիկ դերը ևս, եթե այդպիսին առաջարկվեր իրեն:

«Կարևոր չէ՝ ինչ ես անում, կարևոր է, որ հանդիսատեսը քեզ հավատա ու ընդունի»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը՝ տեղեկացնելով որ Հովհաննես Ազոյանի հետ՝ Գրիգոր Աղախանյանի մասնակցությամբ, սկսում են նոր բեմական շոու-ծրագիր :

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս