Բաժիններ՝

Ռուսաստանը չի բացառում թուրքական մթերքի վրա սահմանված էմբարգոյի ընդլայնումը

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը չի բացառել Թուրքիայից Ռուսաստան ներկրվող ողջ գյուղատնտեսական արտադրատեսակների վրա արգելքի սահմանումը, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք ստիպված կարող ենք լինել ընդհանրապես սահմանափակում մտցնել Թուրքիայից ներկրվող գյուղատնտեսական արտադրատեսակների վրա: Դա կարող է տեղի ունենալ մոտակա ամսվա ընթացքում»,- ասել է Դանկվերտը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ թուրքական կողմի ներկայացուցիչները եկել են բանակցելու առաջացած տարաձայնությունների շուրջ, երբ խոսքը գնացել է արգելքի մասին, իսկ հիմա նրանք սահմանափակվում են նամակներով, որտեղ հայտնում են, թե «ձեռնարկվում են միջոցառումներ» խախտումները վերացնելու ուղղությամբ:

«Բայց շուկան մերն է, դուք մեզ համոզեք, որ այդ միջոցառումները բավարար են: Չեն համոզել: Կարծում եմ, որ սահմանափակումները կսահմանենք կա´մ անվանական, կա´մ միանգամից արգելք կսահմանվի գյուղատնտեսական բոլոր արտադատեսակների վրա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2016թ. Ռուսաստանը արգելել է Թուրքիայից ներմուծել մրգերի ու բանջարեղենների որոշ տեսակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս