Եգիպտական ինքնաթիռի առևանգիչը կալանավորվել է
Եգիպտական EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռն առևանգած տղամարդը կալանավորվել է Կիպրոսի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից Լառնակայի օդանավակայանում, հայտնում է Կիպրոսի արտգործնախարարությունը:
«Ամեն ինչ ավարտված է: Առևանգիչը ձերբակալվել է»,- ասվում է գերատեսչության Twitter-յան կայքում:
Սաիֆ Էլ Դին Մուստաֆան հանձնվել է իշխանություններին: Վերջինս ավելի քան 7 ժամ ինքնաթիռում էր պահում պատանդներին:
Մինչ այդ ինքնաթիռից կարողացել էին դուրս գալ բոլոր պատանդները:
Օդանավակայանի կադրերից երևում է, թե ինչպես է ինքնաթիռից ոչ հեռու գտնվում մոտ 20 հատուկ ջոկատային՝ զինված, ինչպես նաև զրահամեքենա:
Հաղորդվում է, որ առևանգված ինքնաթիռի մոտ դիրքեր էին զբաղեցրել դիպուկահարները՝ պատրաստ անցնել պատանդների ազատ արձակման օպերացիայի:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի քաղաքացի Սեյիդ ադ-Դինն առևանգել է Egyptair ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում: