«Եվրանեսթ ԽՎ-ից դուրս գալու Ադրբեջանի դիմումը Եվրախորհրդարանի դեմ ուղղված գործողություն է»

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կողմ է, որպեսզի Ադրբեջանը մասնակցի վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: «Մենք մշտապես հայտարարել ենք, որ կողմ ենք, որպեսզի Ադրբեջանը մասնակցի վեհաժողովի աշխատանքներին: Մենք դեմ ենք, որպեսզի Եվրանեսթն աշխատի կիսատ ձևաչափով: Մենք դեմ ենք այն շանտաժային գործողություններին, որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է Եվրախորհրդարանի դեմ»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝  Եվրանեսթ ԽՎ-ից դուրս գալու Ադրբեջանի դիմումը Եվրախորհրդարանի դեմ ուղղված գործողություն է:

Խոսելով Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անելիքների մասին, նա տեղեկացրեց, որ հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու Կիևում: «Այդ ընթացքում հանձնաժողովում նորից ձևավորվելու են զեկույցներ: Մենք, չնայած հաջորդ տարի մեր երկրում նախընտրական ժամանակահատված է լինելու, փորձելու ենք չթուլացնել ուշադրությունը»,- ասաց Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս