Բաժիններ՝

Եգիպտական ինքնաթիռի օդաչուներից մեկը փախել է խցիկի պատուհանով. ԶԼՄ-ներ

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, այսօր առևանգած եգիպտական А320 ինքնաթիռի օդաչուներից մեկը կարողացել է փախչել խցիկի պատուհանի միջով, հայտնում է RIA Novosti-ն:

Կիպրական հեռուստատեսության տվյալով՝ ինքնաթիռի անձնակազմև ազատ է արձակվել, ինքնաթիռում դեռևս գտնվում է 3 ուղևոր:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի քաղաքացի Սեյիդ ադ-Դինն առևանգել է Egyptair ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս