Բաժիններ՝

Եգիպտոսի իշխանությունները երկրի բոլոր օդանավակայաններում աշխատանքի արտակարգ ռեժիմ են սահմանել

Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունն ու ՆԳՆ-ն որոշում են կայացրել երկրի բոլոր օդանավակայաններում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ, հայտնում է TASS-ը:

Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը կոչ է արել ստուգել Ալեքսանդրիայի Բուրգ ալ-Արաբ օդանավակայանի անվտանգությունը, որտեղից դուրս էր եկել առավոտյան առևանգած ինքնաթիռը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կահիրեի օդանավակայանը հետաձգել է Egyptair ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը դեպի Նյու Յորք՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի քաղաքացի Սեյիդ ադ-Դինն առևանգել է Egyptair ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս