Բաժիններ՝

Բելգիայի խորհրդարանը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքը՝ մինչև առավելագույն մակարդակ

Բելգիայի խորհրդարանը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ մինչև առավելագույն մակարդակ, կապված Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:

Այս տեղեկությունը TASS-ի հետ զրույցում հայտնել են Բելգիայի խորհրդարանից: Միաժամանակ, գործակալության զրուցակիցը ասել է, որ ներկայում «ոչ մի սպառնալիք չկա»:

«Դա կապված է այսօր անցկացվող մի շարք միջոցառումների հետ: Կարծում եմ, որ վաղը մակարդակն արդեն կիջեցվի»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն՝ չորրորդ աստիճան մարտի 22-ի ահաբեկչություններից հետո, սակայն մարտի 24-ին իշխանությունները որոշել էին վերադառնալ երրորդ մակարդակի:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունների հետևանքով սպանվել է 35 մարդ, ավելի քան 340 մարդ վնասվածքներ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս