A320-ի առևանգիչն ինքնաթիռից չորսէջանոց նամակ է դուրս նետել իր նախկին կնոջ համար
Եգիպտացի Իբրահիմ Սամահան, որը գրավել է A320 ինքնաթիռը եւ ստիպել անձնակազմին՝ այն իջեցնել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, օդանավից նամակ է դուրս նետել իր նախկին կնոջ՝ Կիպրոսի բնակչուհի Մարիա Պարասխուի համար: Այս մասին հայտնել է «Վիմա» հունական թերթը:
«Իբրահիմ Սամահան ինքնաթիռից նամակ է դուրս նետել կիպրական ոստիկանությանն ուղղված կից գրությամբ, որպեսզի նա այդ նամակը փոխանցի իր նախկին կնոջը,-նշում է հրատարակությունը:- Չորս էջանոց նամակը գրված Է արաբերեն: Առեւանգիչի նախկին կինը ոստիկանների ուղեկցությամբ ժամանել Է օդանավակայան եւ փորձում է խոսել նրա հետ: Հաղորդվում է, որ Սամահան կամ արդեն քաղաքական ապաստան է խնդրել Կիպրոսում, կամ պատրաստվում Է խնդրել»:
Ինքնաթիռում որպես պատանդներ են մնում անձնակազմի անդամները, ինչպես նաեւ «երեք բրիտանացիներ, իտալացի եւ իռլանդացի»,- գրում է թերթը՝ նշելով, որ մնացած ուղեւորներն ազատ են արձակված եւ գտնվում են օդանավակայանի սրահում: Ազատվածների թվում են՝ Ալեքսանդրյան ուղղափառ եկեղեցու երկու միտրոպոլիտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: