Հայտնի է եգիպտական A320-ն առևանգող դասախոսի անունը
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռն առեւանգել է ոչ թե Իբրահիմ Սամահան, այլ ուրիշ մեկը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
«Ալ Յաում աս Սաբիա» հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ օդանավը գրավել է Կահիրեի համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Սեյֆ ադ Դին Մուստաֆան:
Անասնաբույժ Իբրահիմ Սամահան, որին ավելի վաղ համարում էին եգիպտական A320 ինքնաթիռի առեւանգիչը, ժխտել է իր մասնակցությունը տեղի ունեցածին, տեղեկացնում է BBC ռադիոկայանը:
«Ես պարզապես ուղեւոր եմ եղել այդ ինքնաթիռում, եւ ես ազատ եմ արձակվել մյուս ուղեւորների հետ միասին եւ ոչ մի առնչություն չունեմ առեւանգման հետ»,- ասել է պրոֆեսորը:
«Մենք չգիտեինք, թե ինչ է տեղի ունենում… Սկզբում անձնակազմը մեզ հայտնեց, որ ինքնաթիռի հետ կապված խնդիր կա, եւ միայն հետո իմացանք, որ այն առեւանգել են»,- հավելել է Իբրահիմ Սամահան: