Եգիպտական ինքնաթիռի առևանգումն ահաբեկչություն չէ. Կիպրոսի նախագահ
Եգիպտական ինքնաթիռի առևանգումը, որը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքում, ահաբեկչություն չէ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
«Խոսքը նրա մասին չէ, ով առնչություն ունի ահաբեկչությանը»,- նրա խոսքերը մեջբերել է գործակալությունը:
Կիպրոսի նախագահը հավելել է, որ առևանգիչի գործողությունների դրդապատճառները մինչև վերջ պարզ չեն, սակայն հիշեցրել է, որ տղամարդը հանդիպում է խնդրել Կիպրոսում բնակվող նախկին կնոջ հետ:
Այն մասին, որ А320 ինքնաթիռն առևանգածի արարքը կարող է թելադրված լինել անձնական մոտիվներով, գրում են հունական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ի սկզբանե հաղորդվել էր, որ տղամարդը կարող է կրել «մահապարտի գոտի», սակայն այդ տեղեկությունը ավելի ու ուշ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ հաղորդվում է, թե ինքնաթիռի առևանգիչ Իբրահիմ Սամախը ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է, որ նա ունի ամերիկյան քաղաքացիություն: Տղամարդն ունի անասնաբույժի դիպլոմ, Ալեքսանդրիա նահանգի բնակիչ է:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը գրանցվել է А320 ինքնաթիռի ուղևոր, որն այսօր չվերթ էր իրականացնում Բուրգ էլ-Արաբից (Ալեքսանդրիա) Կահիրե: Եգիպտական հեռուստատեսությունը հրապարակել է Լառնակայի օդանավակայանից առաջին կադրերը: Դատելով լուսանկարներից՝ Սամախը մոտ 50 տարեկան է: Հաղորդվում է, որ տղամարդը պահանջել է իրեն թարգմանիչ տրամադրել և ապաստան Կիպրոսում:
Ինքնաթիռի թռիչքից հետո նա անձնակազմին հայտնել է, որ ինքնաթիռն առևանգված է ու հրամայել է թռչել Թուրքիա, սակայն վառելիքի անբավարարության պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում:
Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները, բացի 5 օտարերկրացիներից ու ինքնաթիռի անձնակազմից, ազատ են արձակվել: