Բաժիններ՝

Օբաման Պուտինին մեղադրել է ԶԼՄ-ների տոտալ վերահսկողության մեջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ իր ու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև կարծիքների բաց փոխանակություն է եղել մամուլի ազատության մասին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահն ամբողջությամբ վերահսկում է ԶԼՄ-ներին իր երկրում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Օբաման այդ դրվագի մասին հիշատակել է երկուշաբթի օրը Վաշինգտոնում Թոներյան մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը շնորհվել է 2015թ. քաղաքական լրագրության ակնառու ձեռքբերումների համար:

«Որոշ ժամանակ առաջ ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ Սիրիայի ու Ուկրաինայի մասին: Նա կարդացել էր Ջեֆ Գոլդբերգի հոդվածն Atlantic ամսագրում իմ արտաքին քաղաքական դոկտրինի մասին: Նա ինձ ասաց, որ համաձայն չէ իմ ասած որոշ բաների հետ»:

Օբաման ասել է, որ թեև իր մեջբերումները հոդվածում ճիշտ են ներկայացված, հրապարակման որոշ պահեր «հնարավոր է, ոչ ամբողջությամբ են արտացոլել իմ նկատառումները կոնկրետ թեմայով, որը բարձրացրել է նախագահ Պուտինը»:
«Ես ասացի նրան, որ իհարկե, ի տարբերություն քեզ, Վլադիմիր, ես չեմ խմբագրում հոդվածները մինչև դրանց հրապարակումը»,- ասել է Օբաման:

Մարտի կեսին հրապարակված հոդվածում Օբաման ասել է, որ Ռուսաստանը թուլություն է դրսևորել, երբ ներխուժել է Ուկրաինա ու իր զինվորականներին ուղարկել Սիրիա:
«Իրական ուժը նշանակում է, որ դուք կարող եք ստանալ այն, ինչ ձեզ հարկավոր է՝ առանց բռնության դիմելու»,- ասել է Օբաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս