Լառնակայի օդանավակայանից մարդկանց տարհանում են. օդանավակայանը փակ է
LifeNews-ի տեղեկություններով՝ Լառնակայի միջազգային օդանավակայանից, որտեղ գտնվում է առևանգած ինքնաթիռը, մարդկանց տարհանում են: Օդանավակայանը ներկայում չվերթեր չի ընդունում այլ քաղաքներից և երկրներից:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում այս պահին գտնվում է 4 օտարերկրացի և անձնակազմի անդամները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, EgyptAir ավիաընկերության MS181 չվերթը դուրս է եկել Ալեքսանդրիայից առավոտյան ու պետք է վայրէջք կատարեր Կահիրեում տեղի ժամանակով ժ. 7:30-ին, սակայն կապը օդանավի հետ կտրվել է թռիչքից կես ժամ անց:
Հայտնենք, որ համացանցում հայտնվել է լիբիացի փախստական Իբրահիմ Սամախի լուսանկարը, որը առևանգել է EgyptAir ավիաընկերության A-320 ինքնաթիռը:
Նախնական տեղեկություններով՝ առևանգիչին հեռախոսով նկարել են պատանդները: Առևանգիչը խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել: