Եգիպտական ինքնաթիռի առևանգիչը խնդրում է իրեն քաղաքական ապաստան տրամադրել
Եգիպտական Egypt Air ավիաընկերության A-320 ինքնաթիռը գրաված անձը խնդրում է իրեն քաղաքական ապաստան տրամադրել, հայտնում է Sky News-ը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում մնացել է 15-20 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ առևանգիչը, ով այսօր առավոտյան գրավել էր Egypt Air ավիաընկերության ինքնաթիռը, ազատել է բոլոր պատանդներին՝ բացի ինքնաթիռի անձնակազմից ու 5 օտարերկրացիներից:
Cyprus Mail պարբերականի հաղորդմամբ՝ անհայտ անձը ինքնաթիռը գրավել է տեղի ժամանակով ժ. 08.30-ին: Տղամարդը սպառնացել էր ինքնաթիռի հրամանատարին ու ուղևորներին, որ կպայթեցնի մահապարտի գոտին, եթե իր պահանջները չկատարվեն, հայտնում է «Էլ-Բալյադ» պորտալը: Ինքնաթիռի կապիտանը հասցրել է հաղորդել Կահիրեի դիսպետչերներին, որ ինքնաթիռը գրավել են: Ներկայում ինքնաթիռը գտնվում է Լեռնակայի օդանավակայանում: