Բաժիններ՝

Աբովյան քաղաքում հետախուզվող կինը բերման է ենթարկվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել Աբովյան քաղաքի բնակչուհի, 1967 թ. ծնված Մանյա Պ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. հոկտեմբերին, բժշկական օգնություն ցույց տալու նպատակով, գնացել է Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը և օգտվելով տան բնակիչների` Ալեքսանդր Ա.-ի և կնոջ` Ջեմմա Բ.-ի անուշադրությունից, հյուրասենյակի պահարանի բաց հատվածից գողացել է մոտ 250.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթա` խաչով:

Ջեմմա Բ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ 2 օր անց ոսկյա շղթան` խաչով, իր պահանջով Մանյա Պ.-ն հետ է վերադարձրել:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս