ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել Էդվարդ Նալբանդյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այս յուրերը, առայժմ հայտնի չէ: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վարչապետի ձեռքում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: