Բաժիններ՝

Թուրքիայի հարավ-արևելքում պայթյունի զոհ է դարձել 2 զինվորական

Թուրքիայում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK)-ի զինյալները հերթական ահաբեկչությունն են կազմակերպել երկրի հարավ-արևելքում, հայտնում է «Ռոսբալտը»՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում, որտեղ պայթյունի հետևանքով սպանվել է 2 զինվորական, ևս 5-ն ստացել է վնասվածք:
«PKK-ի անդամների իրականացրած գործողությունների հետևանքով, շենքում, որտեղ եղել են մեր յոթ ընկերները, պայթյուն է որոտացել, նրանցից երկուսը սպանվել են, հինգը՝ վիրավորվել»,- ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս