Բաժիններ՝

Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Մոտ ապագայում պլանավորվում է անցկացնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին:

Նրա խոսքով՝ ներկայում դիվանագիտական խողովակներով որոշվում է հանդիպման օրը:

Գաջիևը նաև տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ և եռակողմ համագործակցության նախագծեր, այդ թվում՝ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հարցն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս