Բաժիններ՝

Բրյուսելի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունն անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել

Բրյուսելում ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունը, որը նախատեսված էր անցկացնել այսօր Բրյուսելի խորհրդանիշներից մեկի՝ Ատոմիումի մոտ, անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով արարողության կազմակերպիչներին:

Ատոմիումը հսկայական մետաղական շինություն է երկաթի մոլեկուլի տեսքով՝ մեծացված 165 միլիարդ անգամ:

Ակցիայի կազմակերպիչը Pray for Belgium ասոցիացիան է, որն ավելի վաղ իշխանությունների թելադրանքով չեղյալ էր հայտարարել նաև Բելգիայի մայրաքաղաքում անցկացվելիք «վախի դեմ երթը»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել, ևս 1-ը տեղի էր ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում: Պայթյուններին զոհ է գնացել 35 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս