Պուտինն ու Ռոհանին անդրադարձել են Պալմիրայի ազատագրմանը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև:
Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ռուսական օդատիեզերական ուժերի աջակցության Սիրիայի կառավարական բանակի կողմից Պալմիրա քաղաքի ազատագրմանը: Ընդգծվել է, որ սա նշանակալի իրադարձություն է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Նախագահներ Պուտինն ու Ռոհանին խոսել են նաև միջազգային օրակարգային մի շարք հարցերի և երկկողմ հարաբերությունների ակտիվացման մասին: