Բաժիններ՝

Դատարանը կալանք է դրել Ուկրաինայի նախկին նախագահի որդու 11 հաշիվների վրա

Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը կալանք է դրել այն 11 հաշիվների վրա, որոնք երեք բանկերում բացել են Ուկրաինայի նախկին նախագահի որդի Ալեքսանդր Յանուկովիչին պատկանող ընկերությունները: Այս մասին ասված է դատարանի վճռում, որը հրապարակվել է Ուկրաինայի դատական վճիռների միասնական դատական մատյանում, տեղեկացնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն:

Վճռում նշվում է «Մակո Հոլդինգ», «Մակո Ակիվ», «Բիլդինգ Ինվեստմենս Գրուպ» ընկերությունների հաշվիների կալանադրման մասին: Մասնավորապես, կալանք է դրված չորս հաշիվների վրա ING Bank NV բանկում (Նիդեռլանդներ), հինգ հաշիվների վրա՝ «ՈւկրԲիզնեսԲանկ»-ում եւ երկու հաշիվների վրա՝ «Զարգացման համաուկրաինական բանկում» (վերջին երկուսը լուծարված են):

Հիշյալ հաշիվներում գտնվող դրամական միջոցների չափը վճռի տեքստում նշված չէ:

Հետաքննությունն Ալեքսանդր Յանուկովիչին կասկածում է 2013 թվականին «բյուջետային վճարման ենթակա հարկային պարտավորությունների հակաօրինական նվազարկման» համար սխեմայի ստեղծման, «ինչպես նաեւ այդ բյուջետային միջոցների յուրացման մեջ», հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս