Բաժիններ՝

Անօդաչուից տեսախցիկով նկարահանել են ազատագրված Պալմիրան

Անօդաչու սարքից տեսախցիկով նկարահանել են «Իսլամական պետության» զինյալներից ազատագրումը Սիրիայի հին քաղաքը՝ Պալմիրան:

Երկրի կառավարությունը եւ միջազգային հանրակցությունը պլանավորում են լայնածավալ աշխատանքներ իրականացնել ավերված հուշարձանների վերականգնման ուղղությամբ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ահաբեկիչների խմբավորումից Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաք ազատումը երջանիկ իրադարձություն է եւ կարեւոր է քաղաքի մշակութային արժեքների պահպանման համար: Նա հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններին կհաջողվի վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտը:

Սիրիական բանակը եւ «Անապատի բազեներ» աշխարհազորի մարտիկները մարտի 27-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ամբողջությամբ ազատել են Պալմիրան:

Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն է, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս