Բաժիններ՝

Էրդողանին ԱՄՆ-ում սառը ընդունելություն է սպասվում. Օբաման հրաժարվել է ընդունել նրան. WSJ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը:

Հաղորդվում է, որ մոտ օրերս Էրդողանը կժամանի Վաշինգտոն՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այցի շրջանակում Թուրքիայի նախագահը ներկա է լինելու նաև Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը: Այդ միջոցառմանը մասնակցելու համար նա հրավեր է ուղարկել նաև ԱՄՆ նախագահին, սակայն, նա, համաձայն պարբերականի տեղեկությունների, մերժել է ընդունել առաջարկությունը:

Բացի այդ՝ WSJ-ը նշում է, որ ԱՄՆ նախագահը չի պլանավորել պաշտոնական դեմ առ դեմ հանդիպում Էրդողանի հետ: Միաժամանակ, Սպիտակ տունը պնդում է, որ հանդիպումից հրաժարվելը հարկավոր չէ գնահատել որպես անհարգալից դրսևորում, այլ ընդգծում է, որ նախագահները հանդիպել են անցած տարի նոյեմբերին G20-ի ժամանակ, ինչպես նաև հեռախոսազրույց են ունեցել փետրվարին:

Փորձագետները նշում են, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները վերսկսել են ռազմական գործողությունները քրդական բնակչության դեմ:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Թուրքիան ժողովրդավարության սկզբունքներին հակասող քայլեր է ձեռնարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս