Բաժիններ՝

Աստանայի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի

Աստանայի օդանավակայանում մարտի 27-ին ղազախական Bek Air լուկոստերի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Արտակարգ դեպքի պատճառը դարձել է մինչև վերջ չբացված առջևի շասսին, որի պատճառով ինքնաթիռն ստիպված է եղել հողին վայրէջք կատարել «քթով»:

Նման որոշում է կայացրել ինքնաթիռի հրամանատար Վիկտոր Ռոդինը՝ «քթի» վրա անցնելով 30 մ, հայտնում է DixiNews-ը: Ինքնաթիռն իրականացնում էր չվերթ Կըզըլորդայից Աստանա: Արտակարգ դեպքի հետևանքով ինքնաթիռի 116 ուղևորներից ու անձնակազմի 5 անդամներից ոչ ոք չի տուժել:

https://www.youtube.com/watch?v=wjwR_4pyCsg

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս