Կլիչկո-Ֆյուրի ռևանշը կարող է տեղի ունենալ հուլիսին՝ Անգլիայում
Ուկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոյի ռևանշը Թայսոն Ֆյուրիի դեմ կարող է տեղի ունենալ հուլիսին՝ Անգլիայում: Այդ մասին հաղորդել է բրիտանացի բռնցքամարտիկի հայրը և մարզիչը` Պիտեր Ֆյուրին:
«Հուլիսը հիմա հանդիսանում է ամենահավանական ամիսը: Հուսով եմ, որ մարտը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում:
Միկ Հենեսին (Ֆյուրիի պրոմոուտերը) աշխատում է Կլիչկոյի թիմի հետ: Կլիչկոն հաճույքով կգա Անգլիա: Կոնկրետ օրվա հայտարարությանը ես սպասում եմ ապրիլին»,- ասել է Ֆյուրին:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մարտը կարող է տեղի ունենալ հունիսի 4-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը