Բաժիններ՝

Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Սթինգն ու Իգլեսիասը ելույթ են ունեցել «Ռուսնեֆտի»-ի օլիգարխի որդու հարսանիքին

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել մեդիամագնատ Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սաիդի հարսանիքը, հայտնում է LifeNews-ը:

Տոնակատարությանը մասնակցել են ոչ միայն զույգի հարազատներն ու մտերիմները, այլև համաշխարհային մեծության աստղեր:

Հատուկ հարսանիքին ելույթ ունենալու համար Մոսկվա էին հրավիրվել Ջենիֆեր Լոպեսը, Սթինգը, Պատրիսիա Կաասը, Բեյոնսեն ու Էնրիկե Իգլեսիասը: Հարսանիքը վարել է Ինգուշեթիայի ժողովրդական արտիստ Թամարա Յանդիևան: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է մոտ 600 մարդ:

Հյուրերին դիմավորել է անձամբ Գուցերիևը, իսկ երբ ուղեկցել է, հյուրերին հանձնել է նվերներով փաթեթ: «Ռուսնեֆտի» սեփականատերն աստղային երգիչներին հարսանիքի հրավիրելու համար ստիպված է եղել բավական կլորիկ գումար ծախսել: Հայտնի է, որ Ջենիֆեր Լոպեսին հրավիրելը օլիգարխին արժեցել է 5 մլն եվրո, Էլթոն Ջոնը՝ 7 մլն եվրո:

Հյուրերին զվարճացրել է նաև «Լեզգինկա» համույթը:
Յուրաքանչյուր հյուր կարող էր ընտրել իր ճաշակին համապատասխան սնունդ՝ խորոված, փլավ կամ սուշի:

Սաիդի հարսնացուն՝ Խադիջան, սրահում հայտնվել է Ellie Saab-ի սպիտակ զգեստով ու երկար քողով, որը պատվիրվել էր Ֆրանսիայում: Զգեստը կշռել է 25 կիլոգրամ:
Հարսանիքին ներկա է եղել նաև Ինգուշեթիայի առաջին նախագահ Ռուսլան Աուշևը:

Forbes-ի հաշվարկով՝ Գուցերիևների ընտանիքը 2015թ. Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակի առաջատար էր: Նրանց կարողությունը անցած տարի գնահատվել է 4,85 մլրդ դոլար:

c312c89f0ab92b10d8c21f872f3c6b1b__600x430

d3350ec85c7c34448dd49d40dbdb412e__660x

images

thumb_20160327115141970

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս