Թբիլիսիում այրվել է էկոնոմիկայի նախարարության շենքը
Այսօր առավոտյան Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության շենքում ծագած հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, հայտնում է Interfax-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների վարչությունից, հրշեջ ծառայությունը հրդեհի մասին կանչ է ստացել Վրաստանի ժամանակով ժ. 06:05-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 06:05-ին):
Հրշեջ ծառայության տվյալով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 11 հրշեջ բրիգադ: Այրվել է մինչև 500 կմ տարածք՝ շենքի 6-ր և 7-րդ հարկերում: Ներկայում հրդեհը տեղայնացվել է:
Հրդեհի առաջացման պատճառ են նշվում էլեկտրալարերի կարճ միացումը:
Էկոնոմիկայի նախարարությունում լրագրողներին հայտնել են, որ հրդեհից տուժել է հավաքարարը: Նախարարության աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել շենք, որտեղ դեռևս գտնվում են հրշեջները: