Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն այցելել է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի՝ շնորհավորելու Սուրբ Զատիկը

Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ իր երեխաներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհավորելով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին Զատկի տոնի կապակցությամբ:

Կվիրիկաշվիլին, ինչպես նաև Վրաստանի փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին, Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն երեկ այցելել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ մատուցվել է պատարագ:

«Ցանկանում եմ շնորհավորել մեր հայրենակից հայերի ու նրանց տոնը, ովքեր այսօր տոնում են Փրկչի Հարության տոնը: Զատկի տոնը բարու հաղթանակն է չարի, լույսի հաղթանակը՝ խավարի նկատմամբ: Մենք ուրախ ենք այսօր այստեղ գտնվելու համար: Մեր բարեկամությունը շատ կարևոր է, այն հարկավոր է փայփայել: Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ իր երեխաներով: Մենք ուրախ ենք, որ միասին երկիր ենք կառուցում, որը միշտ հպարտանում է նրանով, որ աշխարհի համար մի քանի մշակույթի համակեցության դրական օրինակ է»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս