Բաժիններ՝

Նրբագույն տորթ «Թթվասերիկ»

Շատ հեշտ բաղադրատոմս, որից գլուխ կհանի յուրաքանչյուր տան տիրուհի:

Բաղադրությունը.

Խմորի համար.

1. Ալյուր – 3 բաժակ

2. Շաքարավազ – 1 բաժակ

3. Թթվասեր – 1 բաժակ

4. Սոդա – 1թ/գ

5. Քացախ – 1ճ/գ

6. Կարագ – 2ճ/գ

Կրեմի համար.

1. Թթվասեր – 700գ

2. Շաքարավազ – 1 բաժակ

3. Վանիլին

4. Շոկոլադե սալիկ

Պատրաստման եղանակը.

1. Շաքարը հարել կարագի հետ, ավելացնել թթվասերը, քացախով հանգցրած սոդան և ալյուրը:

2. Պատրաստի խմորը բաժանել 6 մասի:

3. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան և թխել շերտերը մինչև ոսկեգույն դառնալը:

4. Յուրաքանչյուր շերտը թխել 6-7 րոպե:

5. Հարել թթվասերը շաքարի և վանիլինի հետ: Յուրաքանչյուր շերտին լավ կրեմ քսել և ցանել քերած շոկոլադ: Պատրաստի տորթը ձևավորել հատապտուղներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս