«Լուիս Սուարեսը դև է». Ֆուսիլե
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում հադիպեցին Ուրուգվայը և Բրազիլիան: Խաղն ավարտվեց մարտական 2-2 հաշվով: Ուրուգվայի հավաքականի պաշտպան Խորխե Ֆուսիլեն խաղավարտին խոսել է լրագրողների հետ: Ֆուտբոլիստը նշել է, որ խաղը շատ դինամիկ էր և գեղեցիկ: Խոսվել է նաև ուրուգվայցինրի առաջատար Լուիս Սուարեսի մասին:
«Լուիս Սուարեսը դև է: Բոլորս նրան մեծ հարգանքով ենք վերաբերվում: Բրազիլացիները չեն հասկանում, թե ինչպես նրան փակեն:
Անհրաժեշտ է իրատես լինել: Ուրուգվայի հավաքականը կարող էր հաղթել բոլորին, բայց պարտությունն էլ անհնար չէ»,-նշել է Ֆուսիլեն:
Սիրափի Աղաբայան