Playboy-ը կարող է վաճառքի հանվել. ԶԼՄ-ներ
Playboy Enterprises ընկերությունը վաճառում է տղամարդկանց Playboy ամսագիրը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ենթադրվում է, որ գործարքի գումարը կարող է հասնել 500 մլն դոլարի:
Հաղորդվում է, որ ամսագրի վաճառքները վերջին տարում անշեղորեն ընկնում են: Իր փառքի գագաթնակետին՝ 1975թ., ամսագիրը հրատարակվում էր 5,6 մլն օրինակով: Ներկայում այդ թիվը կազմում է 800 հազար: