Բաժիններ՝

Թուրքիայից արգելվել է ներմուծել ծաղկի մեծ խմբաքանակ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Ծաղիկների կարանտին բուսասանիտարական վիճակը պարզելու նպատակով՝ Ծառայության աշխատակիցները սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում և ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արևմտյան ծաղկային թրիպսով: Ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը. այն ենթակա է ոչնչացման կամ հետ վերադարձման:

Արևմտյան ծաղկային թրիպսն ամբողջ աշխարհում համարվում է կարանտին վնասատու: Այն ունի ամերիկյան ծագում, համարվում է բազմակեր, վնաս է հասցնում գրեթե բոլոր բանջարաբոստանային կուլտուրաներին և նույնիսկ մրգատու ծառերին, ինչպես նաև դեկորատիվ բույսերին և ծաղիկներին: Թրիպսի պատճառած վնասների հետևանքով` որոշ բանջարային կուլտուրաների բերքատվության անկումը կարող է հասնել մինչև 90 տոկոսի: Մարդու կյանքին և առողջությանն այն վնաս չի հասցնում:

Վնասատուն համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կարանտին օրգանիզմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս