Բելգիան մտադիր է հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում
Բելգիայի վարչապետը հաստատել է Բելգիայի մտադրությունը՝ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ իր երկիրը մտադիր է F16 կործանիչներ ուղարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայում երկու կասկածյալ է կալանավորվել Բրյուսելի ահաբեկչություններին առնչություն ունենալու մեղադրանքով: