Բաժիններ՝

Բրյուսելի ահաբեկչության տասնյակ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Բրյուսելի ահաբեկչությունների տասնյակ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մագի դե Բլոկը, հայտնում է BBC-ն:

Վերջին տվյալների համաձայն՝ Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 300 մարդ:

Տուժածների թվում կա 40 երկրի քաղաքացի: Բելգիայի տարբեր քաղաքների հիվանդանոցներում դեռ մնում է 150 մարդ, որից 61-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4 մարդ գտնվում է կոմայում ու մինչ օրս նրանց ինքնությունը դեռ հայտնի չէ:

Բազմաթիվ հիվանդներ ստացել են այրվածքներ ու վնասվածքներ, որոնք բնորոշ են մարտական գործողությունների մասնակիցներին: Մագի դե Բլոկը ենթադրում է, որ ահաբեկչությունների զոհերի թիվը մոտ օրերս կարող է ավելանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031