ԴԱԻՇ-ի զինյալներն այրում են Մոսուլի նավթահորերը
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն այրում են Մոսուլի նավթահորերն այն բանից հետո, երբ Իրաքի բանակը քուրդ աշխարհազորայինների աջակցությամբ լայնամասշտաբ հարձակումներ են սկսել քաղաքի ազատագրման ուղղությամբ, ասվում է Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր թուրքական Sabah թերթը, Թուրքիան սկսել է Իրաքում սուննիական բանակի մարզումները, որի կազմում կա 2000 մարտիկ: Ինչպես գրել էր պարբերականը, Իրաքի սուննիական բանակի մարտիկները մասնակցելու են Մոսուլի ազատագրմանը: Մոսուլն Իրաքի կարևոր նավթային կենտրոններից է, որը 2014թ. հունիսի 10-ին ամբողջությամբ անցել էր ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո:
Ավելի վաղ Թուրքիան Մոսուլի ազատագրման համար Իրաք էր ուղարկել երկու C-130 ինքնաթիռ՝ ռազմական օգնություն հասցնելու նպատակով: Սպասվում է, որ լայնամասշտաբ հարձակումը Մոսուլի վրա սկսվելու է ապրիլին: