Բաժիններ՝

Բրյուսելում կատարված ահաբեկչության գործում «շվեդական հետք» է հայտնվել

Այն բանից հետո, երբ Բելգիայի ոստիկանությունը տեղեկատվություն հրապարակեց Բրյուսելում ահաբեկչական գործողություններ կազմակերպած ահաբեկիչների վերաբերյալ, տեղեկություններ են հայտնվել, որ նրանցից մեկը՝ մարտի15-ին Բելգիայի ոստիկանության հատուկ գործողության ընթացքում սպանված ալժիրցի 35-ամյա Մոհամեդ Բելքայիդը, մի քանի տարի գրանցված է եղել Շվեդիայում: Այս մասին գրել է Dagens Nyheter թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Բելգիայի մայրաքաղաքում այն բնակարանը, որտեղ նա գնդակահարվել է գրոհի ժամանակ, վարձված է եղել Բաքրաուի եղբայրներից մեկի կողմից: Այնտեղ ոստիկանությունը հայտնաբերել է Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ԴՆԹ-ի հետքեր: Այս ամենը վկայում է, որ Մոհամադ Բելքայիդը կապված է եղել այն ահաբեկիչների հետ, որոնք մեղավոր են Փարիզում եւ Բրյուսելում կատարված պայթյունների մեջ:

Դեկտեմբերի սկզբին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով, որոնց հետեւանքով զոհվեց 130 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս