Որքան են նվազել դեղերի գները
Լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4 տոկոսով:
Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ զեկուցելով դեղերի գների ուսումնասիրության արդյունքների մասին:
Արմեն Մուրադյանն ասաց, որ դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են 4 տոկոսով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3 տոկոսով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց նախարարությանը և պատկան մարմիններին ուշադիր լինել, որպեսզի դիրքի չարաշահում չլինի, քանի որ 4 կազմակերպություններ ներկրում են դեղերի մոտ 65 տոկոսը. «Հետամուտ լինենք այս հարցով»: