Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/1458741395_vtar.jpg)
Tsayg.am-ը գրում է. Մարտի 23-ին ժամը 14:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու 106-րդ կիլոմետրում: Միմյանց են բախվել «Տոյոտա» և «Վազ 21-06» մակնիշների ավտոմեքենաները: Երկու ավտոմեքենաների ոչ վարորդները, ոչ էլ ուղևորները մարմնական ծանր վնասվածքներ չեն ստացել: Դեպքի վայրում կատարվել է տեղազննություն: