Բաժիններ՝

Զգուշացեք 2016թ. ապրիլին սպասվող մագնիսական փոթորիկներից

Արեգակը միայն լույսի աղբյուր չէ: Արեգակի ազդեցությունը կարող է ընդունել նաև բացասական երանգ և մագնիսական փոթորիկները դրա հաստատումն են:

Ինչ է մագնիսական փոթորիկը:

Որպեսզի ստանաք ճիշտ պատկերը, թե ինչ է մագնիսական փոթորիկը, պատկերացրեք մեր մոլորակը որպես մի հսկայան մագնիս: Արեգակն անընդհատ արձակում է հսկայական քանակության էներգիա, ինչպես նաև Տիեզերք է կրակում բացասական լիցքավորված մասնիկներ: Այդ մասնիկները մեծ արագությամբ թռչում են տարբեր կողմեր, բայց երբեմն նրանց քանակությունը շատ ավելի մեծ է լինում: Երբ նրանք հանդիպում են երկրի հետ, հյուսիսային մագնիսական բևեռը դրանց քաշում է իր կողմ` իր վրա ընդունելով հիմնական հարվածը: Երկրի մագնիտոսֆերան սկսում է տատանվել և վրդովվել: Եթե հանդիպի մասնիկների հսկայական զանգված, ապա կարող է առաջանալ մագնիսական փոթորիկ:

Այդ երևույթը հղի է հետևանքներով և՛ մարդկության, և՛ կենդանիների, և՛ տեխնիկայի համար: Գրգռված մագնիսական դաշտը կարող է շատ վնասներ հասցնել, ընդ որում՝ մարդկանց վատ ինքնազգացողությունը դեռ ամենասարսափելին չէ: Դրա դեմ կարելի է հաջողությամբ պայքարել:

2016թ. ապրիլի մագնիսական փոթորիկները:

Եվ այսպես, ապրիլին Արեգակը բավականին անհանգիստ կլինի, սակայն ուժեղ մագնիսական փոթորիկների չի հասնի: Ամեն ինչ կսահմանափակվի մագնիտոսֆերայի ուժեղ վրդովմունքներով և թույլ փոթորիկներով:

Իհարկե, այն մարդկանց համար, ովքեր այդպիսի ժամանակներում վատ ինքնազգացողության նախատրամադրված չեն, անհանգստանալու կարիք չկա: Իսկ նրանք, ովքեր կախված են Արեգակից, կունենան տրամադրության անկում, քրոնիկ հիվանդությունների սրում և ընդհանուր տկարություն:

Ամեն ինչ կսկսվի երկօրյա թույլ փոթորիկներով ապրիլի 2-ին և 3-ին: Այս օրերին Դուք լրջորեն պետք է մտածեք Ձեր առողջության մասին: Չարժե շատ զբաղվել սպորտով, իսկ խոցելի մարդիկ ավելի լավ է ֆիզիկական ոչ մի ծանրաբեռնվածության չենթարկվեն: Ցանկալի չեն նաև կոնֆլիկտներն ու վեճերը: Հանգիստ եղեք, ավելի շատ հանգստացեք և մի մոռացեք ավելի հաճախ մտածել լավ բաների մասին:

Երկրորդ անգամ Արեգակն իր մասին զգացնել կտա ուժեղ վրդովմունքով, որը դժվար վերածվի հերթական փոթորիկի: Այն կլինի ապրիլի 8-ին: Խորհուրդները մնում են նույնը, բայց ոչ այդքան խիստ:

Ուժեղ վրդովմունքներ, որոնք ամենայն հավանականությամբ նույնպես կվերածվեն թույլ փոթորիկի, սպասվում են ապրիլի 18-ին և 21-ին: Սրանով ապրիլի արեգակնային ռմբակոծությունները պետք է ավարտվեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս