Բաժիններ՝

Վազգեն Մանուկյանը ցավակցում է

Հայկական օպերային արվեստը կորցրեց իր վառ աստղերից մեկին: Կյանքից անժամանակ հեռացավ հայ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

Նա հայ և համաշխարհային օպերային արվեստի այն հեղինակավոր ներկայացուցիչներից էր, որը հպարտություն էր բերում ոչ միայն իր ազգին ու պետությանը, այլև բարձր էր գնահատվում մեր երկրի սահմաններից դուրս` ճանաչվելով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Նրա ձայնը հնչում էր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝ հիացնելով հայ և օտարազգի արվեստասերներին: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի երգչի հարազատներին, գործընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին, կիսում նրանց վիշտը:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս