Բաժիններ՝

Ջոն Քերին արդեն Մոսկվայում է

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Քերիի այցը Ռուսաստան կտևի երկու օր: Սպասվում է, որ նա վաղը՝ մարտի 24-ին, կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Օրակարգում Սիրիայի ճգնաժամն է, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակը, ընդհանուր առմամբ, միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հավանայում տրված հարցին, թե արդյոք Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկվելու են ինչ-որ առանձնահատուկ թեմաներ, ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել էր «Բազմաթիվ հատուկ թեմաներ», սակայն չէր հստակեցրել:

Սա Քերիի՝ մեկ տարում արդեն երրորդ այցն է Մոսկվա: Վերջին անգամ նա Ռուսաստան էր ժամանել 2015թ. դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս