Բելգիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայությունը

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը բելգիական կոմղի հետ ճշտում է` արդյոք ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը:

«Բելգիայում հայտարարված է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան, դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի և հանրային այլ տրանսպորտի գործունեությունը: Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելությունների անձնակազմը և այստեղ գտնվող Ազգային Ժողովի պատվիրակություն ապահով են և շարունակում են գործունեությունը: Դեսպանությունը մշտական կապ է պահպանում Բելգիայի կառավարության համապատասխան օղակների հետ` հետագա իրավիճակը պարզելու նպատակով: Բելգիական կողմի հետ ճշտվում է` արդյոք զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձին ք»,- ասաց Մարգարյանը` ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիների համար դեսպանությունում բացվել է թեժ գիծ:

Տեսանյութեր

Լրահոս