Առաքելություն կուսակցությունը ողջունում է

Առաքելություն կուսակցությունը ողջունում է 8 քաղաքական ուժերի և 8 հասարակական կազմակերպությունների` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացրած պահանջները և միանում նշված հայտարարությանը: Միևնույն ժամանակ, կուսակցությունը գտնում է, որ ցանկացած բարեփոխումից հետո անգամ, շարունակվելու է ընտրությունների կեղծման գործընթացը, և միայն ընտրական գործընթացներին վերաբերվող հանցագործությունների համար նախատեսված պատժի խստացումը հնարավորություն կտա նվազեցնել ընտրակեղծարարների շահագրգռվածությունը և դրանց քանակը, ինչն էապես կբարդացնի ընտրակեղծիքների հնարավորությունը:

Առաքելություն կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը զուգահեռ, կատարել փոփոխություն Քրեական օրենսգրքում, օրենսգրքում նշված ընտրական գործընթացին վերաբերվող հանցագործությունները համարել ծանր հանցագործություններ` դրանց համար որպես պատիժ սահմանելով տասից տասնհինգ տարի ազատազրկում:

Նշված փոփոխությունը որևէ կերպ չի հակասում ընտրական գործընթացներին, միջազգային չափանիշներին և վերաբերում է հետընտրական գործընթացին: Միևնույն ժամանակ՝ նշված հանցագործություններն իրենց տեսակով դիտավորյալ են, պետության համար վտանգ են ներկայացնում, չեն կարող կրել անզգուշ և/կամ պատահական բնույթ:

Առաքելություն կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս