Սիրիան Բրյուսելի ահաբեկչությունները համարում է «սխալ քաղաքականության անխուսափելի» հետևանք
Սիրիայի կառավարությունը դատապարտել է Բրյուսելի ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «սխալ քաղաքականության անխուսափելի հետևանք», հայտնում է Sana գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
«Այդ հարձակումները սխալ քաղաքականության ու ահաբեկչության նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի անխուսափելի արդյունք են, որն օգտագործվում է որոշակի պլանների իրագործման ու որոշ «չափավոր» ահաբեկիչների գործունեությունն օրինական ճանաչելու համար, որոնք իրականում վահաբիտական դոկտրինի հետևորդներ են»,- գործակալությունը մեջբերում է Սիրիայի արտգործնախարարության հայտարարությունը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 34-ի: