Բրյուսելի օդանավակայանում պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը. իշխանություններ
Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, տեղեկացնում է Reuters-ը:
Ավելի վաղ այդ մասին, հղում կատարելով ականատեսների վկայություններին, հայտնել էին բելգիական լրատվամիջոցները, ինչպես նաև հաղորդվում էր, որ մինչ պայթյունը սրահում, որտեղ պայթյուն է որոտացել, լսվել են արաբերենով բղավոցներ:
Հիշեցնենք, որ առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին:
Եվս 4 պայթյուն է որոտացել Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող մետրոյի Մալբեկ ու Շուման կայարաններում: Իշխանությունները հայտարարել են, որ մետրոյի բոլոր կայարանները փակ են: Չի գործում նաև օդանավակայանը: